ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ապահովագրության ուսումնասիրություններն սկսված են

Ապահովագրության ուսումնասիրություններն սկսված են
08.11.2016 | 00:14

Առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԸ, չխախտելով իր խոստումը, անցած ուրբաթ թեյի սեղանի շուրջ բրիֆինգի ընթացքում անդրադարձավ ոլորտի գրեթե բոլոր հարցերին, որոնք հետաքրքրում էին լրատվամիջոցներին։ Եվ քանի որ Վանաձորի նորակառույց ԲԿ-ի բացման ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում անդրադառնալով բժիշկների աշխատավարձերի հարցին, Լևոն Ալթունյանը նշել էր, թե խնդիրը պետք է լուծվի կենտրոնացված եղանակով, մեզ հետաքրքրեց՝ կենտրոնացված եղանակը ո՞րն է, և ինչպե՞ս պետք է իրականացվի։


-Ես նոր բան չեմ ասելու և նոր մեխանիզմներ չեմ առաջարկելու։ Հարցի լուծումը մեկն է. աշխատավարձերը կենտրոնացված ձևով՝ քարտային համակարգի ներդրմամբ, հասանելի դարձնելն է, և բոլոր ասեկոսեները շրջանառությունից դուրս կգան։
-Պարոն նախարար, Երևանի թիվ 2 բուժմիավորման գլխավոր տնօրեն Տիգրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում պոլիկլինիկաների զարգացման և սարքավորումների արդիականացման համար առաջարկեց պոլիկլինիկական ծառայությունը սոցիալապես ապահով խավերի համար դարձնել վճարովի, ներդնել պարտադիր ապահովագրություն՝ ամիսը թեկուզ 1000 դրամով։ Ըստ Ձեզ, արված առաջարկը կնպաստի՞ պոլիկլինիկաների զարգացմանը։
-Նշված հոդվածին ծանոթ եմ և պետք է ասեմ, որ բարձրացված հարցադրումները ճիշտ են։ Այո, առաջնային առողջության պահպանման համակարգի զարգացումը կարևոր հարցերից մեկն է։ Իհարկե, գիտեք, որ բարձր տեխնոլոգիաներով մատուցվող բուժծառայության ինքնարժեքը բարձր է, բնականաբար, այն անվճար տրամադրել պոլիկլինիկաներն ի զորու չեն։ Խնդիրը իսկապես կարելի է լուծել պարտադիր ապահովագրության ներդրմամբ, ինչի ուղղությամբ մենք այժմ ուսումնասիրություններ ենք սկսել։


Ճեպազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ